Իրաքի քաղաքներից մեկում զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, կան զոհեր եւ վիրավորներ

islamist

Իրաքի հյուսիսային Սամարրա քաղաքում երեկ երեկոյան չորս զինյալներ հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա: Զինյալներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցել ոստիկանական բաժանմունքը:

Գիշերվանից սկսված փոխհրաձգությունն ավարտվել է այսօր վաղ առավոտյան, ինչի արդյունքում երեք ոստիկան զոհվել է, չորսը՝  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Այս հարձակման պատասխանատվությունը եւս  ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվարի լույս 1-ի գիշերը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հարձակման մասին էր հաղորդվում: Որի ժամանակ  անհայտ անձը ինքնաձիգից անկանոն կրակ էր բացել հարյուրավոր մարդկանց ուղղությամբ:

Սկզբում հաղորդվում էր, որ հանցագործը միայնակ է գործել: Իսկ ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ հարձակվող անձինք գործել են խմբով:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ հարձակման պատասխանատվությունը  ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Դիտվել է՝