Ստամբուլի մզկիթներից մեկում անհայտ անձը հրացանով կրակ է բացել

59230

Ստամբուլի քաղաքային մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել:

Հաղորդվում է, որ անհայտ անձը հրացանով կրակ է բացել մզկիթում գտնվողների վրա, հայտնում է Hurriyet-ը:

Նախնական տեղեկություններով՝ տուժածներից մեկը հոսպիտալացվել է: Բացի այդ, հնարավոր է, որ վիրավորվել է հարձակվողը:

Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպը կենցաղային պատճառներ ունի:

artsakhpress.am

Դիտվել է՝