Թրամփը՝ ՌԴ դեմ նոր պատժամիջոցների եւ ռուսաստանցի դիվանագետներին վտարելու որոշման մասին

tramp

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման որոշումը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է շարժվի առաջ, եւ խոստացել է հանդիպել ամերիկյան հետախուզության ներկայացուցիչների հետ, որպեսզի իրավիճակը հստակեցնի, հաղորդում է tvrain.ru-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից 35 ռուսաստանցի դիվանագետների վտարելու որոշում է ընդունվել, ինչպես նաեւ հայտարարվել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր այդ որոշումն անվանել է անհրաժեշտություն եւ ադեկվատ պատասխան Ռուսաստանի գործողություններին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվայի կողմից կլինեն հակաքայլեր եւ պատասխան գործողություններ:

Նա հեռացող նախագահի աշխատակազմին անվանել է «չարացած անհաջողակների արտաքին քաղաքական խմբավորում»:

«Այդպես էլ չկարողանալով իր նախագահության պատմության ընթացքում որեւէ նվաճում արձանագրել, Նոբելյան մրցանակակիրը որոշել է էլեգանտ կետի փոխարեն յուղոտ տձեւ նշան դնել»,-հայտարարել է Զախարովան:

Աղբյուր՝ tvrain.ru

Թարգմ՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝