Ռուսաստանցի դիվանագետներին ԱՄՆ-ից վտարելու եւ նոր պատժամիջոցների կիրառման որոշում է կայացվել

15801495_1038371772958096_954925290_n

ԱՄՆ-ից՝ Վաշինգտոնից եւ Սան-Ֆրանցիսկոյից 35 ռուսաստանցի դիվանագետների վտարելու որոշում է ընդունվել, ինչպես նաեւ հայտարարվել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, տեղեկացնում է BBC-ն:

Պատժամիջոցները կիրառվում են կապված նախընտրական արշավի ընթացքում իրականացված կիբերհարձակումների հետ, որում Վաշինգտոնը մեղադրում էր Ռուսաստանին:

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մեկնաբանելով նոր պատժամիջոցները, դրանք անվանել է անհրաժեշտություն եւ ադեկվատ պատասխան Ռուսաստանի գործողություններին: Վտարման ենթակա դիվանագետներին Օբաման անվանել է «հետախույզներ»:

Պաշտոնական Վաշինգտոնը փակում է նաեւ Ռուսաստանի դիվանագիտական 2 առաքելություն՝ Մերիլենդում եւ Նյու-Յորքում, որոնք ամերիկյան իշխանությունների կարծիքով օգտագործվել են հետախուզական նպատակներով: Ռուսաստանցի դիվանագետների մուտքն առաքելությունների տարածք կարգելափակվի ուրբաթ օրը:

Դիվանագետները հայտարարվել են պերսոնա նոն գրատա, եւ ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ի տարածքը 72 ժամվա ընթացքում:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝