Հայտնի է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատուն

15644254_1032483206880286_199890972_n

«Ջեյշ ալ-Ֆաթհ» ահաբեկչական խմբավորումը (ներառում է «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի ջոկատներին) ստանձնել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է breakingnews.sy գործակալությունը:

Դաշինքը համարվում է զինված ընդդիմության միավորումը, որը հիմնականում գործում է սիրիական Իդլիբ շրջանում:

Զինյալների տարածած հայտարարությունում նշվում է, որ դեսպանին սպանած Մեւլութ Մերթ Ալթինթաշն ահաբեկչական կազմակերպության անդամ էր:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ իրականացված հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում: Հանցագործին տեղում չեզոքացրել են: Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղի ունեցածը բնորոշել է որպես ահաբեկչություն:

15666073_1032483280213612_997479224_n

Աղբյուր՝  breakingnews.sy

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝