ԱՄՆ իշխանություններն Անկարայում իրենց դեսպանատունը փակելու որոշում են կայացրել

BCBslwwCcAA4PRF

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել փակել Անկարայում իրենց դեսպանատունը, որից ոչ շատ հեռու տեղի էր ունեցել ռուսաստանցի դիվանագետ, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, հաղորդում է ntv.ru-ն:

ԱՄՆ արտերկրում գործող հաստատությունների անվտանգության ապահովման հարցերով խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Դեսպանատունն այս պահին փակ է մոտակայքում տեղի ունեցած հրաձգության պատճառով»: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել դեսպանատուն նախատեսած այցերից՝ մինչ նոր ծանուցումները:

Պաշտոնական Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության գործում օգնություն ցուցաբերել Ռուսաստանին: Այդ մասին հայտնել է պետքարտուղար Ջոն Քերին:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովն Անկարայում հարձակման էր ենթարկվել, երբ նա մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսի: Կառլովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ րոպեներ անց մահացել է:

Միջադեպից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ներկայացրել դեպքի մանրամասները:

sssss

12 13 14 15

16

 

Աղբյուր՝ ntv.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝