Հրաձգության հետեւանքով առնվազն 17 մարդ է վիրավորվել ԱՄՆ-ի Լիթլ Ռոք քաղաքի գիշերային ակումբում

2ebedcc7-cdf2-407c-88f2-973f5e5fbb78-large16x9-clubshooting1-1498911088

Առնվազն 17 մարդ է վիրավորվել ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հաղորդում է BBC-ն:

Անհայտ անձը կրակ է բացել Power Lounge ակումբում՝ համերգի ժամանակ: Վիրավորների մեջ կա 16-ամյա մեկ երիտասարդ: Ակումբում խուճապ է սկսվել:

Վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանները պնդում են, որ կատարվածն ահաբեկչություն չէ, դեպքը տեղի է ունեցել վեճի արդյունքում:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝