Պուտինը մեկ հրամանով պաշտոնանկ է արել 17 գեներալի

16443425_1069023939892879_713707810_n

Ռուսաստանում պաշտոնանկ են արվել ուժային կառույցների 17 գեներալներ, հաղորդում է Deutsche Welle-ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պաշտոնանկ են արվել ՆԳ նախարարության, Արտակարգ իրավիճակների, Քննչական կոմիտեի եւ դատախազության բարձրաստիճան սպաներ:

Պաշտոնանկ արված գեներալների մեծ մասը՝ 14-ը, ՌԴ ԱԻ նախարարության տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչ էին: Կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ:

Փաստաթղթի համաձայն, պաշտոնանկությունները կապված են ծառայողական համակարգերի կատարելագործման եւ ուսումնական ծրագրերի բարեփոխումների հետ: Այլ պատճառներ չեն նշվում:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝