Արեւելյան Գուտայում դպրոցին հասցված օդային հարվածներից առնվազն 16 երեխա է զոհվել

42668561_303

Արեւելյան Գուտայում դպրոցին հասցված օդային հարվածների հետեւանքով առնվազն 16 երեխա է մահացել, վիրավորվել է ավելի քան 50 մարդ, հայտնում է Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR):

Կազմակերպության տեղեկություններով՝ զոհվածները ռմբակոծությունների ժամանակ թաքնվել են դպրոցական շենքի նկուղում:   

Հաղորդվում է, որ Սիրիայի կառավարական ուժերն արդեն մի քանի շաբաթ ռմբակոծում են Արեւելյան Գուտան: 2018թ.-ի փետրվարի 18-ից այդ շրջանում զոհվել է ավելի քան 1.400 խաղաղ բնակիչ, վիրավորվել են ավելի քան 5.300-ը:

Փետրվարի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում 30-օրյա հրադադարի վերաբերյալ բանաձեւ էր ընդունել: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Անդրեյ Մախեսիչը հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում Ալեւելյան Գուտան հարկադրաբար լքել է 45.000 մարդ: Փախստականների շուրջ 70 տոկոսը կազմում են կանայք եւ երեխաները:

Միեւնույն ժամանակ սիրիական Աֆրին շրջանից վերջին օրերին հեռացել է ավելի քան 104.000 մարդ՝ շուրջ 50 տոկոսը՝ երեխաներ:unicef_org_id13919_650x410_6_650x410_1_650x410 755191862240050

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝