Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

erdoxan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևմուտքին մեղադրել է ահաբեկչությանը և հեղաշրջման կազմակերպիչներին աջակցելու մեջ, հաղորդում է Euronews-ը:

Քննադատությունների հիմնական թիրախը եղել է ԱՄՆ-ն: Թուրքերը պաշտոնական Վաշինգտոնից 2-րդ անգամ են պահանջել արտահանձնել ամերիկաբնակ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով, Էրդողանի համոզմամբ, անհաջող հեղաշրջման կազմակերպիչն է:

«Ինչ ռազմավարական դաշնակից եք, եթե այդ մարդուն թաքցնում եք ձեր երկրում:  Ցավոք, Արևմուտքն աջակցում է ահաբեկչությանն ու կանգնած է խռովարարների կողքին »,- ասել է Էրդողանը`դիմելով ամերիկյան իշխանություններին:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները: Ձերբակալվել են Անկարայի ռազմական հոսպիտալի շուրջ 100 աշխատակիցներ:

Աղբյուր` Euronews

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝