Թուրքիայում խռովության բոլոր կազմակերպիչները ձերբակալված են

turkey-arrests-10-suspected-islamic-state-militants-50f836e96a58b0773b266f0c3c9d0737

Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի բոլոր կազմակերպիչները ձերբակալված են: Նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական բանակի հրամանատարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ հեղաշրջումը կանխելու գործում հիմնական դերը ստանձնել է թուրք ժողովուրդը:

Այդ գործով տարվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմական հարցերով խորհրդականը՝ Ալի Յազիջին:

Ավելի վաղ ձերբակալվել էին նաեւ «Ինջիրլիք» ռազմաբազայի պետ, գեներալ Բեքիր Էրջան Վանը եւ բարձրաստիճան այլ սպաներ: Ընդհանուր առմամբ, ձերբակալվածների թիվը գերազանցում է 6000-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 16-ի գիշերը խռովարարների խմբի կողմից ռազմական հեղաշրջման փորձ էր ձեռնարկվել: Հիմնական բախումները տեղի ունեցան Անկարայում եւ Ստամբուլում: Վերջին տվյալներով, իրավապահների եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 161-ի, շուրջ 1440 մարդ վիրավորվել է:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝