Լեհական հանձնաժողովը հայտարարել է, որ Սմոլենսկի մոտ Տու-154-ի ուղեւորները զոհվել են պայթյունից

333-640x436-640x436

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու գլխավորած կառավարական պատվիրակության անդամները 2010թ.-ին Սմոլենսկի մոտ զոհվել են Տու-154 օդանավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Սմոլենսկի ավիաաղետի հետաքննությամբ զբաղվող ենթահանձնաժողովի նախագահ, Լեհաստանի ազգային պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մացերեւիչը:

«Ուղեւորները սպանվել են պայթյունի հետեւանքով՝ մինչ գետնին բախվելը: Դա նրանց մահվան պատճառ է դարձել»,-նշել է Մացերեւիչը:

Նախկին նախարարի խոսքերով՝ պայթյունի մասին վկայում է այն փաստը, որ օդանավի դռները զգալի ուժգնությամբ մխրճվել են գետնի մեջ: Օդանավի բեկորների վրա նաեւ նկատելի է եղել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը:

Մացերեւիչն ընդգծել է, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մոտակայքում նստած լեհ գեներալների մարմինները մանր կտորների են վերածվել:

Հիշեցնենք, որ 2010թ.-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտակայքում կործանվել էր Տու-154 ինքնաթիռը, որում գտնվում էին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը՝ Մարիան, եւ կառավարական պատվիրակության 86 անդամներ: Բոլորը զոհվել էին:

Ռուսաստանյան կողմի վարկածով՝ աղետը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լեհաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար Անջեյ Բլասիկը պահանջել է վայրէջք կատարել:

2016թ.-ին Լեհաստանը նախաձեռնեց նոր հետաքննություն: Այդ երկրի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ օդանավը կարող էր կործանվել մինչ վայրէջքը: ՌԴ Քննչական կոմիտեից հայտարարեցին, որ ուսումնասիրել են պայթյունի վարկածը, սակայն ապացույցներ չեն հայտնաբերել: 

CwAZPpCWIAAhdIs 101-16

 

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝