Եմենում խոլերայի համաճարակի զոհերի թիվը հասել է 1500-ի

19667963_1208501079278497_327238868_n

Եմենին պատուհասած խոլերայի համաճարակի հետեւանքով արդեն զոհվել է 1500 մարդ, հայտնում է Առողջապահության միջազգային կազմակերպությունը, հաղորդում է BBC-ն:

Խոլերայով հիվանդացած եմենցիների թիվը գերազանցել է 200 հազարը: ՄԱԿ-ի գնահատականներով, օգոստոսին հիվանդների թիվը կհասնի 300 հազարի: Կազմակերպության փորձագետները կարծում են, որ պատերազմից ծվատված երկիրը բախվել է վերջին տարիներին ամբողջ աշխարհում այդ հիվանդության ամենամասշտաբային բռնկմանը: 

Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է: Հարուցիչը օրգանիզմ է անցնում per-oral ճանապարհով՝ հիմնականում ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով։

Ամենից հաճախ այդ հիվանդությունը զարգանում է այնպիսի տարածքներում, որտեղ վատ են սանիտարա-հիգիենիկ պայմանները: 

Եմենում պատերազմի 2 տարիների ընթացքում ամբողջությամբ ավերվել է ջրամատակարարման համակարգը: 2014թ.-ից, երբ սկսվեց հակամարտությունը, այդ երկրում դադարեցին գործել բազմաթիվ բուժհաստատություններ:

Շուրջ 8 միլիոն մարդ ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ հասանելի չէ մաքուր խմելու ջուրը: Հրատապ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի շուրջ 19 միլիոն բնակիչ՝ երկրի ազգաբնակչություն մոտ 70%-ը:19679523_1208501145945157_116124512_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝