Սիրիայում ականի պայթյունից 15 ռուսաստանցի է զոհվել

f0c5a829d6e47222

Սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել են Ռուսաստանի մասնավոր պահնորդական ընկերության 15 աշխատակիցներ: Այդ մասին հայտնել են Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունից:

Զինապահեստը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվում է Թաբիա Ջազիրա բնակավայրում: 

Հաղորդվում է, որ ռուսաստանցիները կառավարական ուժերի մարտիկների հետ ցանկացել են մուտք գործել պահեստ, սակայն զոհվել են ականի պայթյունի հետեւանքով: Ընդհանուր առմամբ, զոհվել է 23 մարդ:

Մասնավոր ընկերությունը, որի աշխատակիցները զոհվել են պայթյունի հետեւանքով, ըստ  Syrian Observatory for Human Rights-ի, զբաղված են սիրիական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող նավթային եւ գազային հանքավայրերի պահպանությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փետրվարի 7-ին ասադամետ ավտոշարասյունը՝ տանկերով, զրահատեխնիկայով, հրետանիով եւ բեռնատարներով ընթացել է դեպի նավթի հանքավայր: ԱՄՆ-ի օդուժի կործանիչները եւ անօդաչու սարքերը հարձակվել են նրանց վրա: Որոշ տեղեկություններով, չեզոքացվել է առնվազն 100 հարձակվող, եւ նրանց մեջ եղել են մի քանի ռուսաստանցիներ:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝