Հրապարակվել է կործանված Ան-148 օդանավի չվերթին գրանցված ուղեւորների եւ անձնակազմի անդամների անվանացանկը

27935017_1404066103055326_565894183_n

Կործանված Ան-148 օդանավի զոհերի հիշատակին Օրենբուրգում սգո օր կհայտարարվի վաղը՝ փետրվարի 12-ին:

Նախնական տվյալներով, Մերձմոսկվայում կործանված օդանավի բոլոր ուղեւորները եղել են Օրենբուրգի մարզի բնակիչներ, օտարերկրացիներ եւ Ռուսաստանի այլ շրջանների բնակիչներ չեն եղել: Օրսկի քաղաքապետ Անդրեյ Օդինցովը հաստատել է, որ օդանավի բոլոր ուղեւորներն Օրենբուրգի մարզից են եղել:

Հրապարակվել են չվերթին գրանցված քաղաքացիների եւ անձնակազմի անդամների անուն-ազգանունները: Երկրորդ օդաչուի ազգանունը հայկական է՝ Գամբարյան:27999903_1404066186388651_1407384600_o

Անձնակազմի անդամներն են՝ հրամանատար Վալերի Գուբանովը՝ օդաչու Սերգեյ Գամբարյանը, բորտուղեկցորդուհիներ Անաստասիա Սլավինսկայան եւՎիկտորիա Կոբոլը, տեխնիկներ Օլեգ Սերգեևը եւ  Անդրեյ Ռյաբինինը:

Ուղեւորների ցանկի մեջ առկա է նաեւ Վարսիկ Սեւոյան անուն-ազգանունը:

Սարատովյան ավիաընկերության մամուլի ծառայության ղեկավար Ելենա Վորոնովան հայտնել է, որ կործանված ինքնաթիռը գտնվում էր լավ տեխնիկական վիճակում: Այն արտադրվել է 2010թ.-ին:

Նշվում է, որ ինքնաթիռը վարած օդաչուն՝ Վալերի Գուբանովը, փորձառու է եղել. նա 5000 ժամվա թռիչքի փորձ է ունեցել:

Նախնական վարկածով, վթարի պատճառը եղել է շարժիչներից մեկի անսարքությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայից Օրսկ մեկնող Ան-148 օդանավն անհետացել էր ռադարներից: Օդանավում գտնվել են 71 մարդ՝ 65 ուղեւորներ եւ անձնակազմի 6 անդամներ: Օդանավն ընկել է Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանում:2222 333

 Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝