ԱՄՆ-ում զինված անձիք գնդակահարել են մարդկանց, կա 14 զոհ, 17 վիրավոր

image

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի սահմանափակ կարողություններով մարդկանց խնամքի կենտրոնում  զինված անձիք հրաձգություն են սկսել, ինչի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել են 17-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զինված 3 հանցագործներ, ովքեր սեւ զինվորական համազգեստով են եղել, մուտք են գործել կենտրոնի դահլիճ եւ կրակ են բացել:

Նրանց հաջողվել է փախուստի դիմել:

Սան Բերնարդինո քաղաքի ոստիկանապետ Ջերոդ Բուրգուանը հայտարարել է, որ հետապնդել են հարձակվողներին, ովքեր փախուստի էին դիմել սեւ ամենագնացով: Փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում սպանվել են կասկածյալներից 2-ը՝ տղամարդ եւ կին, եւս մեկ կասկածյալ ձերբակալվել է:

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակվողներից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի Սայիդ Ֆարուքն է:

12348327_770812493047360_633296342_n

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝