Թաթարստանում ավտովթարի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 15-ը

image

Թաթարստանի Զաինսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 15-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զոհվածներից երկուսը երեխաներ են, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ:

Սամարա-Իժեւսկ ուղերթն իրականացնող ուղեւորատար ավտոբուսը, որը տեղափոխում էր 29 մարդ, բախվել է Կամազ մակնիշի բեռնատարին, շուռ եկել եւ հրդեհվել:   

Ներկա պահին կալանավորվել են բեռնատարի վարորդը եւ ավտոբուսը շահագործող ընկերության տնօրենը: Ավտոբուսի 2 վարորդները գտնվում են հիվանդանոցում:

Պաշտոնական վարկածներից մեկի համաձայն, ավտոբուսի վարորդը վազանցի ժամանակ կորցրել է կառավարումը: Կա վարկած, որ նրան կուրացրել են բեռնատարի լուսարձակները:

19668038_1208529665942305_1007681020_n

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝