Ռուսաստանի միջազգային պահուստները մի քանի տարի անց կսպառվեն. Սորոս

1200x-1

Հանրահայտ ներդրող Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Ռուսաստանի ոսկու եւ արտարժույթի միջազգային պահուստները կբավարարեն ոչ ավելի, քան եւս մի քանի տարի, տեղեկացնում է meduza.io-ն: Ռուսաստանի տնտեսության ներկայիս վիճակը Սորոսը գնահատել է «չափազանց թույլ»:

Չինաստանի տնտեսությունում առկա իրավիճակը նա բնորոշել է որպես «կոշտ վայրէջք»՝ միաժամանակ ենթադրելով, որ այդ երկրի իշխանությունները ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն ունեն 3 տրիլիոն ԱՄՆ դոլար պահուստային միջոցների շնորհիվ:

Ռուսաստանի պահուստները, ՌԴ կենտրոնական բանկի տվյալներով, հունվարի կեսին կազմել է շուրջ 368 միլիարդ դոլար:

Ներդրումային կազմակերպությունների վերջին կանխատեսումներից ելնելով՝ կենտրոնական բանկերը կորցնում են վերահսկողությունը ոչ միայն տնտեսության և շուկաների նկատմամբ, այլև ներդրողների և ֆինանսական շուկայի ներկայացուցիչների տրամադրվածության վրա։

Ավելի վաղ Ջորջ Սորոսը հայտնել էր, որ միջազգային ֆինանսական շուկաներում ճգնաժամի նախանշաններ է տեսնում: Ըստ նրա, ներկայիս իրավիճակը հիշեցնում է 2008թ.-ի միջազգային ֆինանսական ճգնաժամը:

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝