13 բանտարկյալ է մահացել Տաջիկստանի գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով

15416591447et9p_1000x768

Տաջիկստանի հյուսիսում գտնվող  Խուջանդ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով առնվազն տասներեք կալանավոր Է սպանվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Սոգդիի մարզի ուժային կառույցների մի աղբյուր: «Տասներեք բանտարկյալ Է սպանվել Խուջանդի խիստ ռեժիմի գաղութի վրա կատարված հարձակման հետեւանքով, որտեղ նրանք խռովություն Էին բարձրացրել»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ կալանավորներից մեկը՝ «Իսլամական պետության» անդամ, կարողացել Է զինաթափել պահապան զինվորին՝ նրանից խլելով ինքնաձիգը, եւ սկել Է կրակել հսկիչների եւ պահակախմբի զինվորների վրա, կալանավորները գրավել են գաղութի մասնաշենքերից մեկը: Սոգդիի մարզի ներքին գործերի վարչության հատուկ նշանակության ջոկատը ճնշել Է խռովությունը:

Աղբյուր՝

Դիտվել է՝