Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. կա 12 զոհ

Turkey-helicopter-crash-606633

Թուրքիայի Թունջելիի շրջանում ուղղաթիռ է կործանվել, որում գտնվող բոլոր 12 անձինք զոհվել են, հաղորդում է hurriyetdailynews.com-ը:

Բացի անձնակազմի 3 անդամներից, ուղղաթիռում են գտնվել 7 ոստիկաններ, 1 դատավոր եւ 1 զինվորական սպա, ովքեր իրենց հերթապահությունն են իրականացրել հանրաքվեի օրը: Այդ մասին հայտնել են Թունջելիի նահանգապետարանից:

Sikorsky տիպի ուղղաթիռի վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել:

Տեղանքը դժվարանցանելի է եղել՝ պատված թանձր մառախուղով, եւ փրկարարներին ու բուժաշխատողներին միայն 2,5 ժամ հետո է հաջողվել հասնել վթարի վայր:

17974289_1140244709437468_789715125_n 18034843_1140244716104134_147211909_n

Աղբյուր՝ hurriyetdailynews.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝