Կալիֆորնիայում հրաձիգը սպանել է առնվազն 12 մարդու, կա նաեւ 10 վիրավոր

calf700

Լոս-Անջելեսից հյուսիս-արեւելք գտնվող Թաուսենդ-Օուքս քաղաքի բարում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում մեկ ոստիկան, կա նաեւ 10 վիրավոր:

Անձը չպարզված հրաձիգին հայտնաբերել են բարի ներսում՝ մահացած: Հայտնի չէ նաեւ հանցագործության դրդապատճառը:

Հարձակման պահին բարում անցկացվել է ուսանողական երեկույթ, որին մասնակցել է շուրջ 200 մարդ:

Սպանված ոստիկանը սերժանտ Ռոն Խելուսն է, ով ծառայել է 29 տարի, եւ պատրաստվում էր թոշակի անցնել:

Հաղորդվում է, որ հարձակվողը եղել է մուգ գույնի հագուստով, եւ բացի հրազենից, հնարավոր է, կիրառել է նաեւ ծխարձակող նռնակներ:

Հանցագործը մի քանի տասնյակ կրակոց է արձակել, եւ ըստ տեղեկությունների, ինքնասպան է եղել:

ui-5be420974c6e69.98987084

562818h8c18t28

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝