Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 114 մլրդ դոլարի կորուստ են ունեցել

636467641642738795-AP-Berkshire-Hathaway-Shareholders

Աշխարհի մեծահարուստների ցուցակի 500 առաջատարները մեկ օրում «աղքատացել» են 114 մլրդ դոլարով ամերիկյան շուկաների ռեկորդային անկումից հետո, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Առավել շատ տուժել է Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր Ուորեն Բաֆֆեթը: Bloomberg Billionaires Index- տվյալներով, նրա կարողությունը կրճատվել է 5,1 մլրդ դոլարով:  Berkshire Hathaway-ը հանդիսանում է խոշորագույն բաժնետերը Wells Fargo & Co. ընկերության, որն արժեզրկվել է 9 տոկոսով:

Facebook Inc-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է 3,6 մլրդ դոլարով, իսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը մեկ օրում «աղքատացել» է 3,3 մլրդ դոլարով: Նրան հաջորդում են Google-ի համահիմնադիրներ Լարրի Փեյջը եւ Սերգեյ Բրինը, ովքեր 2,3 մլրդ դոլարի կորուստ են ունեցել:

Փետրվարի 5-ին ամերիկյան Dow Jones Industrial Average  արդյունաբերական ցուցիչը նվազել է 1175 կետով (4,6 տոկոս)՝ Նյու-Յորքի ֆոնդային բորսայի առեւտրային սեսիայի արդյունքներով: Դա մեկ օրում արձանագրված ռեկորդային անկում է ամբողջ պատմության ընթացքում, ինչը տեղի է ունեցել ամերիկյան տնտեսության հաջողությունների մասին Սպիտակ տան հայտարարությունների ֆոնին:  

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը մեկ գիշերվա ընթացքում վաստակել էր 6,5 մլրդ դոլար, երբ նրան պատկանող ընկերության բաժնետոմսերն արժեւորվել էին 6,2 տոկոսով:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝