Վախճանվել է տասնյակ հրեաների փրկած 110-ամյա Էլզա Բրանդեյսը

Brandeisz-100

Հունգարիայում 110 տարեկան հասակում մահացել է Էլզա Բրանդեյսը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փրկել է տասնյակ հրեաների կյանքը՝ այդ թվում Ջորջ Սորոսի, տեղեկացնում է    Deutsche Welle-ն: 

Հունգարիայի բնակչուհի Էլզա Բրանդեյսը վախճանվել է իր հարազատ Շոպրոն քաղաքում: Նա 1995թ.-ին արժանացել է Աղետների եւ Հոլոքոստի հերոսացման իսրայելական ինստիտուտի պատվավոր մրցանակին:

Բրանդեյսը փրկել է նաեւ ապագա միլիարդատեր եւ բարեգործ Ջորջ Սորոսին, ում պատերազմի ժամանակ տեղահանում եւ գերեվարում էր սպառնում: Այդ ժամանակ13-ամյա Սորոսը մոր հետ թաքնվել է կնոջ տանը Բալատոն լճի մոտ:

Էլզա Բրանդեյսը ծնվել է 1907թ.-ին ավստրիական Ռուստ քաղաքում: Երիտասարդ տարիքում նա հայտնի պարուհի էր եւ պարուսույց: Բացի այդ, Բրանդեյսը հանդիսանում էր Հունգարիայի լյութերական եկեղեցու ակտիվ հետեւորդ:

 

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝