Սաուդյան Արաբիայում 11 արքայազն է ձերբակալվել

700ht_Sau

Reuters գործակալության տվյալներով Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիան 11 արքայազն է ձերբակալել՝ թագավորական պալատում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո:
Միապետի ընտանիքի անդամներ հանդիսացող ցուցարարները պահանջել են չեղարկել թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանը, որով նախատեսվում է արքայազների ջրի եւ էլեկտրաէներգիայի հաշիվների վճարների դադարեցում: Արքայազնները նաև հայտարարել են, որ ցանկանում են դրամական փոխհատուցում ստանալ իրենց եղբայրներից մեկի մահապատժի համար:

Թագավորական գվարդիան ձերբակալել է ցուցարարներին այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են հեռանալ պալատից: Նոյեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նոր կոմիտեն, որը գլխավորում է թագավորոթյան թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, հրահանգել է ձերբակալել իշխող ընտանիքի 11 արքայազնների և կառավարության ներկայիս կազմից չորս նախարարի: Քննության ընթացքում հարցաքննվել է 320 մարդ, սառեցվել է ավելի քան երկու հազար բանկային հաշիվ:

Դիտվել է՝