Սաակաշվիլին Վրաստանում կարող է դատապարտվել 11 տարվա ազատազրկման

image

Ներկայումս Թբիլիսիի դատարանում քննվում են 4 քրեական գործեր, որոնք առնչվում են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, հաղորդում է Deutsche Welle-ն: Այդ մասին հայտնել է դատախազ Նաթիա Սոնգուլաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը մեղադրվում է բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլիանիի սպանության, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին դաժան ծեծի ենթարկելու, պետական միջոցները վատնելու եւ Սաակաշվիլիին քննադատող Իմեդի հեռուստաընկերությունն ու Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող այլ բիզնեսները զավթելու մեջ:

«Նախկինում նման հանցագործությունների համար դատապարտվում էին 30 կամ 40 տարվա ազատազրկման: Օրենսդրության լիբերալիզացիայից հետո ժամկետները կրճատվել են»,-նշել է վրացի դատախազը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայիլ Սաակաշվիլիին զրկել էին Ուկրաինայի քաղաքացիությունից:  Նա այժմ գտնվում է Լեհաստանի տարածքում: Վրաստանն այդ երկրի իշխանություններից պահանջել է հայտնել նախկին նախագահի գտնվելու վայրը:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝