Իսլամիստները գրավել են սիրիական Իդլիբ քաղաքը

11072732_660292464099364_1626783696_n

Իսլամիստ գրոհայինները գրավել են Սիրիայի հյուսիս -արեւմուտքում գտնվող Իդլիբ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքի գրոհն իրականացվել է «Ախրար ալ-Շամ», «Ջունդ ալ-Աքսա» եւ «Նուսրայի ճակատ» խմբավորումների կողմից:

Այդ քաղաքի գրավումով նրանք վերահսկողություն հաստատեցին նույնանուն նահանգի վրա:

2013 թ.-ի մարտին Ռաքքա քաղաքը գրավելուց հետո, Իդլիբը դարձավ երկրորդ նահանգային կենտրոնը, որը լքեցին սիրիացի զինվորականները չորս տարի ընթացող հակամարտության ժամանակ:

2011թ.-ի մարտից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը, ինչի արդյունքում, ՄԱԿ-ի տվյալներով զոհվել են ավելի քան 200 հազար մարդ:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին դիմագրավում են տարբեր զինված խմբավորումներին պատկանող զինյալներ: Առավել ակտիվ են համարվում «Իսլամական պետության» ջիհադիստները:

Աղբյուր` BBC

Թարգմ.` Էդիտա Աթոյան

Դիտվել է՝