«Նա մեզ համար ցար չէ». ՌԴ-ում բերման ենթարկվածների թիվն անցել է 1000-ից

I66Xjrftf6bYn8kpkoIEJQ

Ռուսաստանում «Նա մեզ համար ցար չէ» ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 1000 մարդ:

Այդ մասին Meduza.io-ին հայտնել են «ОВД-Ինֆո» նախագծից:

Առնվազն 475 մարդ բերման է ենթարկվել միայն Մոսկվայում:

Հիշեցնենք, որ կեսօրին Մոսկվայի կենտրոնում բերման էր ենթարկվել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Այսօր բողոքի ակցիաներ են անցկացվել ՌԴ տարբեր քաղաքներում: Հարյուրավոր ցուցարարներ են բերման ենթարկվել Կրասնոյարսկում, Յակուտսկում, Սամարայում, Չելյաբինսկում, Պենզայում եւ այլ ռուսաստանյան քաղաքներում:

 

 

Դիտվել է՝