Մոտ 100 ներգաղթյալներ՝ այդ թվում կանայք եւ երեխաներ, անհետ կորել են Լիբիայի ափերի մոտ

04

Աֆրիկյան երկրներից առնվազն 97 ներգաղթյալներ, որոնց թվում կան նաեւ կանայք եւ երեխաներ, անհետ կորել են Լիբիայի ափերի մոտ, հաղորդում է BBC-ն: Նրանց տեղափոխող նավակը խորտակվել է:

Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 23 տղամարդու, ովքեր կարողացել են դիմանալ ջրի մակերեւույթին: Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն ողջ մարդկանց հայտնաբերելու հավանականությունը չնչին է:

Ողջ մնացած փախստականները տեղեկացրել են, որ իրենց նավակը խորտակվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 10 կմ հեռավորության վրա: Անհետ կորածների թվում են 15 կին եւ 5 երեխա:

Լիբիան անօրինական ներգաղթյալների համար առանցքային տրանզիտային կետ է, որտեղից նրանք Միջերկրական ծովով փորձում են թափանցել Եվրոպա:

Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով, ընթացիկ տարում լիբիական ափամերձ շրջաններում զոհվել կամ անհետ կորել են առնվազն 590 փախստականներ: migrants-dying-get-europe migrants-floats-on-Libya-sea 160531092932-02-migrant-crisis-0531-super-169

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝