100-ամյա բրիտանուհին ամուսնացել է

pic_17b8e68400a92a04a013f4fd7280f2e5

Մեծ Բրիտանիայի 100-ամյա բնակչուհի Նորա Ուիթքիսն ամուսնացել է իր սիրեցյալի հետ, ով նրանից երիտասարդ է 26 տարով, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով The Mirror-ին:

Հարսնացուն պատմել է, որ Մալքոլմ Յեթսի հետ ծանոթացել է 1980թ.-ին՝ ժամանակակից պարահանդեսային պարի պարապմունքի ժամանակ: Նրանք սկսել են հանդիպել եւ մինչ օրս չեն բաժանվել: Փեսացուն, ով նախկինում ավտոբուսի վարորդ է եղել, խոստովանել է, որ ընդհանրապես պարել չի գիտեցել, եւ Նորան է դա իրեն սովորեցրել: 

Ամուսնական արարողությունն անցկացվել է Փրեսթենին քաղաքում: Հարսանիքին հրավիրված է եղել 30 մարդ՝ զույգի ընկերները եւ հարազատները: 74-ամյա Յեթսը հարսնացուին բեմի մոտ է տարել հաշմասայլակով՝ ABBA խմբի Dancing Queen երգի հնչյունների ներքո:

«Հարսնացու լինելն ուղղակի հրաշալի է: Ես երկար տարիներ սպասել եմ, եւ պատրաստ էի էլի սպասել: Ես առանց նրա չէի կարողանա, նա յուրահատուկ մարդ է»,- նշել է Նորա Ուիթքիսը:

Սա 100-ամյա տիկնոջ երրորդ ամուսնությունն է:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝