Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առիթով ՌԴ-ում ցույցեր են անցկացվել

23423690_1316487551813182_2094816164_o

Այսօր Մոսկվայում Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առիթով ցույց է անցկացվել, որը կազմակերպել էր ՌԴ Կոմունիստական կուսակցությունը, գրում է meduza.io-ն:

Ակցիային մասնակցել են աշխարհի տարբեր երկրների մի քանի տասնյակ ձախակողմյան կուսակցությունների եւ շարժումների ներկայացուցիչներ՝ Իտալիայից, Իսպանիայից, Բրազիլիայից, Արգենտինայից եւ այլ երկրներից:

Ցուցարարները պարզել են Լենինի եւ Ստալինի պատկերներով պաստառներ, կարմիր դրոշներ: ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտնել է, որ Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը տոնելու համար Ռուսաստան են ժամանել ավելի քան 80 երկրների շուրջ 130 պատվիրակություններ:

Ցույցի մասնակիցները երթով անցել են Տվերյան փողոցով, Պուշկինի հրապարակով մինչեւ Հեղափոխության հրապարակ, որտեղ անցկացվել է հանրահավաք:

Նմանատիպ ցույցեր են անցկացվել նաեւ Սանկտ Պետերբուրգում եւ ՌԴ այլ քաղաքներում:

23365174_1316487591813178_1875913485_n 23365214_1316487588479845_1358999031_n

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝