Լաս Վեգասում զոհերի թիվն ավելացել է, կա 400-ից ավելի վիրավոր

22214916_1285189424942995_1387438155_n

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի ամենամեծ հյուրանոց-խաղատներից մեկի՝ Mandalay Bay-ի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհված անձանց թիվը հասել է 50-ի, կա ավելի քան 400 վիրավոր,   հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  Հնարավոր է, որ զոհերի թիվն ավելանա:

Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոբմարդոն հայտնել է, որ հանցագործը տեղաբնակ է եղել, նա չեզոքացվել է ոստիկանների կողմից: Իրավապահներին հայտնի է, թե ով է հրաձիգը, սակայն քննության շահերից ելնելով նրա անունը չի հրապարակվում: 

Տղամարդը կրակ է բացել Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից՝ մոտակայքում անցկացվող երաժշտական փառատոնի այցելուների ուղղությամբ: Նա վերեւից կրակ է արձակել առանց դադարի:

Այժմ ոստիկանները որոնում են նրա հնարավոր հանցակիցներին:

Իրավապահները փակել են մոտակա փողոցները, քաղաքի Մաք Քարան օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:

22193011_1285189468276324_1322176712_n

22207569_1285189464942991_583793477_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝