Թրամփի նախագահության 100-րդ օրը. քննադատություններ եւ նոր խոստումներ

18217163_1151539301641342_643153433_n

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով իր նախագահության 100 օրվա կապակցությամբ անցկացված հանրահավաքում, քննադատության է ենթարկել «ստահոդ լրատվամիջոցներին» եւ մեղադրել ֆեյքերի տարածման մեջ, տեղեկացնում է BBC-ն:

Նա հայտարարել է, որ իր նախագահության առաջին 100 օրերը շատ արդյունավետ են եղել, եւ իր կողմնակիցներին վստահեցրել է, որ առջեւում մեծ ճակատամարտեր կան, որոնք հաղթանակով են պսակելու:

Բացի այդ, Թրամփը խոստացել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն իրենց ֆինանսական ներդրումները կանեն դաշինքի անվտանգության ամրապնդման համար: Ըստ նրա, ԱՄՆ-ն վերջին 8 տարիներին պաշտպանական ծախսերը կրկնապատկել է: Նույնքան վճարել են դաշինքի բոլոր երկրները միասին վերցրած:

Թրամփը պնդել է, որ զինված ուժերը պետք է արդիականացվեն, եւ այդ գործընթացի մեկնարկն արդեն տրվել է:

ԱՄՆ նախագահը խոստացել է նաեւ 15-35%-ով կրճատել որոշ հարկեր:

Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնում և երկրի այլ քաղաքներում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ դժգոհելով գլոբալ տաքացման և բնապահպանական խնդիրների հարցում Թրամփի քաղաքականության դեմ: Վաշինգտոնում ցուցարարները երթով անցել են Սպիտակ տան մոտով:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝