Իրանում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 10 իրավապահ

1506730931

Իրանի Քուրդիստան նահանգում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 10 ուժային:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մերիվան քաղաքից ոչ հեռու գրոհայինները հարձակվել են կորպուսի ցամաքային զորքերի հսկիչ կետի վրա, այնուհետեւ պայթեցրել են զինամթերքի պահեստը:

Դեռեւս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Դիտվել է՝