Պետմեղադրողը պահանջում է 10 տարվա ազատազրկում, փաստաբանը՝ արդարացում

24581057_1340701886058415_1116531125_n

Ռուսաստանի դատախազության պետմեղադրողը պահանջել է 10 տարվա ազատազրկման դատապարտել ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին` նրան մեղավոր ճանաչելով «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Ալեքսեյ Սեչինից 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Խնդրում եմ  Ուլյուկաևին դատապարտել 10 տարվա ազատազրկման, նաեւ  500 միլիոն ռուբլի տուգանք գանձել նրանից»,- դատարանի դահլիճում հայտարարել է դատախազ Բորիս Նեպորոժնին:  Վերջինս պահանջել է նաեւ նախկին նախարարին զրկել կոչումներից, դասային աստիճանից  եւ պետական պարգեւներից:

«Ուլյուկաեւն ունե՞ր փողի կարիք: Ուլյուկաևը, մեղմ ասած, կարիքավոր մարդ չէր. նա լողում էր ինչպես պանիրը յուղի մեջ»,-ավելացրել է պետմեղադրողը:

Միեւնույն ժամանակ, պաշտպանական կողմը պահանջել է արդարացնել նախկին նախարարին: «Ուլյուկաեւը չէր կարող պահանջել 2 մլն դոլար կաշառք «Բաշնեֆտ»  ընկերության սեփականաշնորհման համար, քանի որ նա չէր կարող այդ գործընթացի մասով նման որոշում կայացնել»,-հայտարարել է Ուլյուկաեւի փաստաբան Տիմոֆեյ Գրիդնյովը:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝