Նյու-Յորքում մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան տասնյակ վիրավորներ եւ 1 զոհ

18601399_1166596856802253_1050974741_n

Նյու-Յորքում մեկ մարդ է զոհվել, 22-ը վիրավորվել են ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Թայմս-սքվեր հրապարակում:

Նախնական տվյալներով, ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է բազմության մեջ: Զոհվածը 18-ամյա աղջիկ է, իսկ նրա 13-ամյա քույրը վիրավորների թվում է:

Վարորդը փորձել է փախչել, սակայն նրան ձերբակալել են: Նա Բրոնքսի 26-ամյա բնակիչ Ռիչարդ Ռոխասն է, ով 2 անգամ ձերբակալվել է ալկոհոլ եւ թմրանյութեր օգտագործած վիճակում մեքենա վարելու համար:

Նյու-Յորքի իշխանությունները միջադեպը դիտարկում են որպես ահաբեկչություն, հայտարարել է քաղաքապետ Բիլ Դը Բլազիոն: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

18555261_1166597013468904_454474015_n 18579112_1166597016802237_790245959_n 18600649_1166597010135571_1946655081_n

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝