Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել

image

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է BBC-ն։  

Ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկի գործադրման հետեւանքով զոհված տղամարդը Վրաստանի քաղաքացիություն ունեցող, ազգությամբ չեչեն Թիմուր Մախաուրին է: Նա հայտնի է քրեական շրջանակներում: Ժամանակին նա շեյխ Մանսուրի գումարտակի կազմում կռվել է Ուկրաինայի արևելքում՝ ռուսամետ անջատողականների դեմ։  

Ավտոմեքենայում են գտնվել նաեւ մեկ կին եւ մանկահասակ երեխա: Կինը ծանր վնասվածներ է ստացել, կտրվել է նրա ոտքը: Մանկահասակ երեխայի վիճակը բավարար է գնահատվում։   

Հարուցվել է քրեական գործ է՝ կանխամտածված սպանության համար, որը կատարվել է հանրության համար վտանգ ներկայացնող եղանակով։

21552455_1266998983428706_1265264830_n

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝