Շվեդիայում պայթյուն է տեղի ունեցել. 1 մարդ զոհվել է

26694738_1371893122939291_211905626_n

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի արվարձանի մետրոպոլիտենի կայարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

60-ամյա տղամարդը գետնին ընկած առարկան վերցրել է ձեռքը, ինչին հաջորդել է պայթյունը: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է: Պայթյունից տուժել է նաեւ նրան ուղեկցող 45-ամյա կինը:

Ոստիկանության տեղեկություններով, պայթել է ձեռքի նռնակը, իսկ տուժածները պատահական անցորդներ են եղել: Իրավապահները սկսել են հետաքննությունը, ձերբակալվածներ առայժմ չկան:

Շվեդիայում նախատեսված է 2018թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2019թ.-ի հունվարը համաներում կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր կամավոր կերպով իրավապահներին կհանձնեն չգրանցված պայթուցիկ իրերը: 

26696561_1371893196272617_403274804_n 26754010_1371893199605950_61243710_n

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝