Օդեսայում ռուսամետ ցուցարարները շրջափակել են ոստիկանության շենքը` պահանջելով ոստիկաններին ծնկի իջնել. կան վիրավորներ

Ukraine Odessa

Օդեսայի Կուլիկովյան դաշտերում շուրջ 1000 ռուսամետ տրամադրված քաղաքացիներ հավաքվել են ՆԳՆ քաղաքային վարչության շենքի դիմաց:

Ինչպես տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը, ցուցարարներն անցել են Պուշկինի փողոցով` «Օդեսան ռուսական քաղաք է» և նմանատիպ կոչեր վանկարկելով: Մի քանի ագրեսիվ տրամադրված երիտասարդներ գրոհել են թերթի կրպակներից մեկը, որի ցուցափեղկին տեսել են Օդեսայի քաղաքապետի թեկնածու Էդուարդ Գուրվիցի լուսանկարով պարբերականը: Ինչպես նաև ծեծի են ենթարկել «Փառք Ուկրաինային» բացականչած տղամարդուն: Նրա գլուխը կոտրված է, վերջինս հաշվեհարդարից փրկվել է միայն անցորդների ու ոստիկանության աշխատակիցների շնորհիվ:

Այժմ ցուցարարները շրջապատել են շենքը: Ոստիկանության հասցեին մեղադրանքներ են հնչում` պահանջելով ոստիկաններին դուրս գալ ու ծնկի իջնել:

Մինչ այդ Կուլիկովյան դաշտերում ՌԴ մեծ դրոշն է բարձրացվել:

Իրավիճակը գնալով ավելի սրվում է: Ոստիկանության շենքի դիմաց մեծ թվող ագրեսիվ տրամադրված երիտասարդներ կան: Նրանք սպառնում են ոստիկաններին` պահանջելով ցույց տալ իրենց վկայականները:

Ukraine Odessa

Տաթև Ֆռանգյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>