«Նոր տարի» գաղափարի ծագումը. հունվարի 1-ը՝ որպես պայմանականորեն ընտրված օր

57372

Տարին համարվում է ժամանակի սահմանը, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեւի շուրջը։

Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ: Չնայած տարվա գաղափարը ձեւավորվեց  Հին Եգիպտոսում, բայց եւ այնպես  տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել Նոր տարին, տարվա սկիզբն ու ավարտը։

Այսպես, օրինակ, հին պարսիկների նոր տարին սկսվում էր գարնանը: Որն էլ ավելի ուշ  ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» անունը:

Հին ռուսները նոր տարին նշում էին աշնան սկզբին, անգլիացիները՝ գարնանը: Իսկ հին հայերը՝ ամռանը, նոր տարվա սկիզբն օգոստոսն էր, որը կոչվում էր Նավասարդ։

Եվ միայն 16-րդ դարի վերջում որոշվեց տարվա սկիզբը համարել ձմեռվա առաջին ամիսը:

Այնպես որ, հունվարի 1-ը նոր տարվա սկիզբ ընդունվել է պայմանականորեն։ Եվ չնայած հունվարի 1–ը պաշտոնապես ընդունված է որպես նոր տարվա սկիզբ, Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Իրանում, Աֆղանստանում, արաբական մի քանի երկրներում) շարունակում են պահպանել իրենց ավանդական Նոր տարին։

706017_484831724890682_1157133789_o

Դիտվել է՝