Oգտագործեք այս 2 բաղադրիչը մարմինը ճարպից եւ մակաբույծներից մաքրելու համար

18280892_1154241451371127_1075610297_n

Վերջին բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ Հյուսիսային Ամերիկայի մեծահասակ բնակչության 85 տոկոսի աղիներում ապրում է առնվազն մեկ մակաբույծի տեսակ: Որոշ հետազոտողներ կարծում են, որ այդ թիվը կարող է հասնել 95 տոկոսի:

Մակաբույծներն ապրում են հաստ աղիում եւ ազդում են ամբողջ մարմնի առողջության վրա:

Նման վարակի դեպքում նկատվում է փքվածություն, փորլուծություն, փորկապություն, ալերգիկ ռեակցիաներ, սակավարյունություն, մաշկային խնդիրներ, քրոնիկ հոգնածություն, քաշի հանկարծակի ավելացում, քնի խախտում, հոդացավ, մկանների ցավ, իմունային համակարգի թուլացում:

Եթե համապատասխան բուժում չստանաք, մակաբույծները կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Բազմաթիվ փորձագետների կարծիքով, եթե սննդակարգում առկա է քաղցր մթերքների ավելցուկ, աղիները լցվում են լորձով՝ ստեղծելով կատարյալ պայմաններ մակաբույծների զարգացման համար:

Հետեւյալ բաղադրատոմսը շատ արդյունավետ է ինչպես ճարպից, այնպես էլ մակաբույծներից ազատվելու համար:

Պատրաստման համար անհրաժեշտ է.

100գր կտավատի սերմ

10գր մեխակ

Այս երկու բաղադրիչներն անհրաժեշտ է մանրացնել, վերածել փոշու եւ օգտագործել հետեւյալ կերպ. 3 օրվա ընթացքում օգտագործել նախաճաշին երկու ճաշի գդալ այդ փոշուց եւ մեկ բաժակ ջուր խմել:

Խորհուրդ է տրվում դադար տալ երեք օր եւ նորից կրկնել նույն կերպ:

Մեկ ամսվա ընթացքում բավականին փոփոխություններ կնկատեք, մարմինը հաջողությամբ կմաքրվի թունավոր նյութերից եւ մակաբույծներից:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝