Ինչպես խնամել մաշկը գարնանը. med-practic.com

yifvryi

Գարնանն առաջին հերթին պետք է հիշել մաշկի խոնավության մասին: Ձմռանը մենք օգտագործել ենք ավելի խիտ ու յուղոտ բաղադրություններով կրեմներ, որը պետք է մաշկը պահպաներ ցրտից ու սառը քամուց: Իսկ հիմա նման կրեմները պետք է փակել սառնարանում, քանի որ գարնան գալու հետ մեզ անհրաժեշտ են ավելի թեթեւ բաղադրությամբ քսուքներ:

Օրինակ` չոր մաշկին ավելի հարմար կլինեն զեյթունի ձեթի բաղադրությամբ կրեմները: Նորմալ կամ խառը տիպի մաշկի դեպքում` բավական է գլիցերինի բաղադրությամբ թեթեւ կրեմը, իսկ յուղոտ մաշկին լիովին բավական են թեթեւ գելերը, քանի որ այս տիպի մաշկին ավելորդ ճարպ պետք չէ, կարելի է պարզապես պահպանել բջիջների խոնավությունը: Հետո անպայման պետք է հոգ տանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պահպանելու մասին:

Ընդհանրապես կանայք ընտրում են ցերեկային կրեմներ կամ տոնային հիմք` SPF գործոնով: Սա մոտ է տրամաբանությանը` ինչու մի քանի շերտով քսուք օգտագործել, պետք չէ մաշկը ծանրաբեռնել: Ի դեպ, քանի դեռ արեւն այնքան էլ շատ չի տաքացնում, կարելի է կատարել մաշկի խորը պիլինգ: Տարբերակները շատ են` սկսած տնային պայմաններում կատարած աղային պրոցեդուրաներից: Պիլինգն անհրաժեշտ պրոցեդուրա է, քանի որ այն ազատում է մաշկը մահացած ու կեղտոտ բջիջներից:

Եթե ձեր մաշկը չոր է, ավելի լավ է հրաժարվել պիլինգից ու նման պրոցեդուրաներից, քանի որ առանց այդ էլ զգայուն մաշկը եւս մեկ անգամ ենթարկվում է վնասման: Այս տիպի մաշկն անհրաժեշտ է պարզապես առավոտյան ու երեկոյան մաքրել ոչ սպիրտային լոսյոններով: Այն խնամքով կազատի մաշկը մահացած բջիջներից ու կվերադարձնի մաշկի տոնուսը: Այս լոսյոնները լավացնում են նաեւ մաշկի արյան շրջանառությունը:

Մաշկի մյուս տիպերը` յուղոտ, նորմալ ու խառը, կարելի է մաքրել ավելի ակտիվ հաճախականությամբ:

Ինչպես գիտեք, հատկապես կանանց մոտ աչքերի շուրջ ամենաշուտն են սկսում կնճիռներ առաջանալ, քանի որ այս հատվածում մաշկային ծածկն ավելի նուրբ է: Կոպերի հատվածի խնամքը պետք է սկսել 20-22 տարեկանից ոչ ուշ:

Կոպերի համար մի քանի դիմակները կպահպանեն դրանք շուտ կնճռոտվելուց: Օրինակ` մաղադանոսից պատրաստած պարզ ու հասարակ կոմպրեսը փակ կոպի վրա դրականորեն է ազդում կոպերի մաշկի վրա: Մաղադանոսով կարելի է մեկ այլ դիմակ եւս պատրաստել, որի համար անհրաժեշտ է նաեւ թթվասեր: 1 թեյի գդալ ծեծած մաղադանոսին ավելացնել 2 թեյի գդալ թթվասեր ու ստացված խառնուրդը լցնել թանզիֆի մեջ ու դնել աչքերին` փակ վիճակում, թողնելով 15-20 րոպե:

Հաջորդ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ հում քերած կարտոֆիլ, ալյուր եւ հում կաթ: Այս ամենը լավ խառնել, լցնել թանզիֆե տամպոնի մեջ ու պահել փակ աչքերին մոտ 15 րոպե:

Կոպերի մաշկի համար շատ օգտակար է ծիրանի ձեթը: Ծիրանի ձեթը 100 տոկոսանոց ձեթ է` պատրաստված ծիրանի սերմերից, որը պատրաստվում է հատուկ եղանակով: Այն պարունակում է տրիգլիցերիդ, բնական վուշ, վիտամին F եւ այլն: Այն օժտված է բարձր կենսաբանական ակտիվությամբ, դանդաղեցնում է մաշկի կնճռոտումը: Նմանատիպ ազդեցություն ունի նաեւ դեղձի յուղը, որը պատրաստվում է նույն եղանակով:

Դիտվել է՝