Ամանորյա ուտեստներ և ավանդույթներ Սերբիայում

1357307427,099

Սերբիայում ամանորյա գիշերը պարտադիր սեղանը զարդարում են տանը թխած հացով. դա լավաշանման հաց է, որը զարդարում են տարբեր կերպարներով։ Սերբիայում այն հանդիսանում է պտղաբերության և առատության խորհրդանիշ։ Առաջներում հատուկ ամանորյա հացի համար օգտագործել են առաջին կամ վերջին ցորենի հավաքի ալյուրը, իսկ հացը պատրաստելու համար ջուրը հատուկ բերել են աղբյուրից՝ մինչև արևածագ։

Նաև այստեղ սեղանին պարտադիր պետք է լինի ընկույզ, քաղցրավենիքներ և ձավարեղենով պատրաստված կերակրատեսակները։ Իսկ թռչնեղեն սերբիացիների Ամանորին չկա։ Սերբիայում ամանորյա սեղանին երբեք չեն դնում ոչ մի տեսակի թռչնամիս։ Համարվում է, որ այն տանից «թռցնում» տանում է հաջողությունը։

Եվա Հարութ

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>