Եգիպտացորենի օշարակ․ բաղադրիչ, որն առաջացնում է ճարպակալում

ingredient-kotoryj-privodit-k-ozhireniyu

Գիրության մակարդակն ամբողջ աշխարհում աճում է արագ տեմպերով: Շատ փորձագետներ պնդում են, որ հիմնական գործոններից մեկը, որը տանում է դեպի նման համաճարակի, շատ մարդկանց սննդակարգում շաքարի բարձր պարունակությունն է, հատկապես ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակի:

Ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակը սկիզբ է առնում դեռ 1970 թվականից, երբ սկսեց օգտագործվել որպես շաքարի էժան քաղցր այլընտրանք: Շատ երկրների կառավարություններ հաստատեցին այն`  համարելով առողջ ու օգտակար բաղադրիչ:

Սակայն, ըստ էության, այս օշարակը եւ շաքարը շատ քիչ են տարբերվում միմյանցից: Սեղանի շաքարը 50 %-ով բաղկացած է ֆրուկտոզայից եւ 50 %-ով` գլյուկոզայից, ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակը համապատասխանաբար` 55%  ֆրուկտոզայից եւ 45% գլյուկոզայից: Որոշ փորձագետներ կարծում են, որ մարմինը ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակի ֆրուկտոզան յուրացնում է այլ կերպ`  ազդելով հորմոնների վրա, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար, եւ արհեստականորեն առաջ է բերում լյարդի կողմից ճարպերի առատ արտադրություն արյան մեջ, ինչի արդյունքում էլ առաջանում է ախորժակի աճ եւ ճարպային զանգվածի կուտակում:

Այդ փորձագետներից մեկը ներզատաբան Ռոբերտ Լյուսթիգն է, ով առաջիններից մեկն էր զգուշացնում մարդկությանը ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակի վտանգի մասին: Լյուսթիգը պնդում է, որ թե՛ շաքարը եւ թե՛ վերոհիշյալ օշարակը թույներ են, որոնք հանգեցնում են ոչ միայն ճարպակալման, այլեւ շաքարախտի եւ այլ հիվանդությունների:

Չնայած միանշանակ ապացույցներ չկան, որ ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակը խիստ վնասակար է, մենք բոլորս էլ գիտենք, որ շաքարի մեծ քանակությունը կարող է բարձրացնել ցանկացած խմիչքի կամ սննդի կալորիականությունը, որն արդյունքում կառաջացնի առողջական խնդիրներ, ինչպիսիք են երկրորդ տեսակի շաքարախտը, գիրությունը եւ սրտի հիվանդությունները: Եվ, քանի որ այս օշարակը շաքարի ամենաէժան եւ տարածված փոխարինիչն է աշխարհում, այն գտնվում է գրեթե բոլոր ապրանքատեսակների մեջ՝ սկսած թխվածքներից եւ վերջացրած թանձրուկներով:

Հաջորդիվ ձեզ ենք առաջարկում 6 պարզ ուղիներ, թե ինչպես կարելի է ավելի քիչ օգտագործել ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակ:

1. Մի՛ անտեսեք պիտակները

Երբեմն ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակի մեծ պարունակություն կարելի է հանդիպել առավել անսպասելի մթերքների մեջ, ինչպիսիք են, օրինակ, աղցանների համեմունքները, սառեցված ճաշերը եւ հացը: Թո՛ղ որ արտադրանքների պիտակներ կարդալը դառնա ձեր նոր սովորությունը:

2. Տեսե՛ք, թե բաղադրիչների ցուցակում օշարակն ինչ տեղ է զբաղեցնում

Եթե ​​ ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակը բաղադրիչների ցուցակում երկրորդ տեղում է, ապա ավելի լավ է տվյալ ապրանքը չգնել: Իսկ եթե դա ցուցակի տասներորդ հորիզոնականում է, ապա շատ մի անհանգստացեք: Հիշե՛ք, որ բաղադրիչները ցուցակում սահմանվում են այն կարգով, ինչ քանակով որ դրանք պարունակվում են մթերքի մեջ:

3. Հրաժարվե՛ք արագ սնունդից

Արագ սնունդը գերբեռնված է ֆրուկտոզա պարունակող եգիպտացորենի օշարակով, էլ չենք խոսում ճարպերի, աղի, լրացուցիչ կալորիաների մասին:

4. Հրաժարվե՛ք  քաղցր գազավորված ըմպելիքներից

Շատերն են ամեն օր նման խմիչքներ ըմպում, որոնք պարզապես գերհագեցած են եգիպտացորենի օշարակով: Հրաժարվե՛ք գազավորված ըմպելիքներից: Հիշե՛ք, չկա ոչինչ ավելի օգտակար, քան սովորական ֆիլտրացված ջուրը:

5. Մտածե՛ք, արդյոք ձեզ պետք են անիմաստ կալորիաներ` քաղցր հացաբուլկեղենի տեսքով

Այդ  մթերքներից ոչ մի օգուտ չկա, իսկ ավելորդ կիլոգրամները հենց այդպես են առաջանում:

6. Ասե՛ք «Այո» մրգերին ու բանջարեղենին

Թարմ բանջարեղենը եւ մրգերն օգտակար ու արդյունավետ են ավելորդ քաշից ազատվելու, ինչպես նաեւ բազմաթիվ հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցման դեպքում:

Տիգրան Գասաբյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>