Օգտակար խորհուրդներ. օգտագործելով կիտրոնը, աղը եւ պղպեղը՝ ազատվեք այս 8 խնդիրներից

getImage

1.Մրսածության ժամանակ, հատկապես երբ հազում եք, անհրաժեշտ է խմել այս խառնուրդից տաք վիճակում: Կարելի է թեյի կամ եռացրած ջրի մեջ ավելացնել մի քիչ աղ, պղպեղ եւ կիտրոնի հյութ կամ ուտել աղով եւ պղպեղով թաթախված կիտրոնը:

2.Եթե ցավում է կոկորդը, ողողեք այն հետեւյալ լուծույթով. 200մլ տաք ջրին ավելացնել 1/2 թեյի գդալ կիտրոնի հյութ եւ 1/2 թեյի գդալ աղ:

3.Եղունգներն ավելի գեղեցիկ եւ ամուր տեսք կունենան, եթե ջրի մեջ ավելացնեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ եւ աղ:

4.Կիտրոնով եւ աղով լոգանքները կօգնեն ազատվել ցելյուլիտից:

5.Ալկոհոլ օգտագործելուց հետո խմեք տոմատի հյութ՝ ավելացնելով 2-3 կաթիլ կիտրոնի հյութ, աղ եւ աղացած սեւ պղպեղ:

6.Եթե ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեք, ամեն օր օգտագործեք 1 բաժակ տաք ջուր՝ ավելացրած 1/4 թեյի գդալ պղպեղ, 1 ճաշի գդալ մեղր եւ 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ:

7.Սրտխառնոցի դեպքում խմեք պղպեղով եւ կիտրոնի հյութով ջուր:

8.Կիտրոնը, աղը եւ պղպեղը խառնելով իրար՝ կարող եք ստանալ հիանալի համեմունք, որը ոչ միայն համեղ կդարձնի ցանկացած կերակուրը, այլեւ կարագացնի նյութափոխանակությունը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝