Երեխանե՛ր, կաթ խմեք. 7 պատճառ այդ ըմպելիքից չհրաժարվելու համար

shutterstock_568076731

1.Բարձր սննդարար արժեք

Կովի կաթը հարուստ է  А, Е, К, С, D, В, РР վիտամիններով, հանքային նյութերով եւ ամինաթթուներով: Կաթնային ճարպերը համարվում են ամենաամբողջականը, իսկ կաթնային շաքարն օգնում է մարսողությանը: Աղը, կալցիումը, ֆոսֆորն ամրապնդում են ոսկորները: Կաթը հատկապես օգտակար է երեխաներին, այն օգնում է աճել եւ զարգանալ:

2.Օգտակար է սրտի համար

Ամեն օր կաթ օգտագործելն օգնում է ամրապնդել սիրտ-անոթային համակարգը եւ գլխուղեղի կաթվածի եւ սրտամկանի ինֆարկտի առաջացման հավանականությունը նվազեցնում է  37 տոկոսով, նման եզրակացության հանգել են Մեծ Բրիտանիայի գիտնականները՝ վերլուծելով ավելի քան 324 հետազոտությունները: Դա բացատրվում է կալիումի մեծ քանակությամբ, որն անհրաժեշտ է անոթների առաձգականության պահպանման համար: Կաթն օգնում է նաեւ նվազեցնել զարկերակային ճնշումը, այդ պատճառով այն անհրաժեշտ է այն մարդկանց, ովքեր ճնշման հետ խնդիրներ ունեն:

3.Օգտակար է ուղեղին եւ նյարդային համակարգին

Կաթն ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա, օգնում է հաղթահարել անքնությունը: Իզուր չէ, որ մեկ բաժակ տաք կաթը մեղրի հետ համարվում է անքնության դեմ ամենահայտնի միջոցը:

4.Ամրապնդում է ոսկորները

Ըմպելիքում առկա է կալցիումի մեծ թվով իոններ, քիչ վիտամին D, որն օգնում է յուրացնել այն: Այդ խնդիրը լուծելու համար որոշ արտադրողներ թողարկում են հատուկ կաթ, որը հարուստ է վիտամին D-ով:

5.Ամրապնդում է իմունային համակարգը եւ պաշտպանում է ինֆեկցիաներից

Կաթը խթանում է իմունոգոլոբուլինի արտադրությունը, այդ պատճառով այն խորհուրդ է տրվում խմել հարբուխի եւ վիրուսային հիվանդությունների ժամանակ: Իսկ թարմ կաթը պարունակում է նաեւ բնական մանրէասպան նյութեր:

6.Օգնում է ստամոքսի հիվանդությունների դեպքում

Կովի կաթի մեջ առկա նյութերը մասնակցում են աղիների եւ ստամոքսի լորձաթաղանթի վերականգնմանը, բացի այդ, այն ունի նաեւ արգելափակող հատկություն: Կաթը վերացնում է այրոցը, քանի որ նրա բաղադրության մեջ  մտնում են մետաղներ, որոնք հեշտությամբ կապի մեջ են մտնում աղաթթվի հետ եւ կարող են այն անմիջապես յուրացնել:

6.Օգնում է ստամոքսի հիվանդությունների դեպքում

Կաթը հարուստ է կազեին սպիտակուցով, որն ավելի արագ է յուրացվում, քան այլ կենդանական ճարպերը: Մարզումից հետո մեկ բաժակ կաթը կվերականգնի սնուցիչների պաշարը, որն անհրաժեշտ է մկանային զանգվածի համար:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝