Լյարդի անբավարարության 7 նախանշան

lechenie-v-domashnih-usloviyah

Լյարդն օգնում է մեր օրգանիզմին ճիշտ յուրացնել սնունդը, դեղամիջոցը եւ օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը: Ավելորդ է հիշեցնել, որ լյարդը շատ կարեւոր օրգան է: Եթե ձեզ մոտ կա լյարդի անբավարարություն, ապա այն կարող է դառնալ վաղաժամ ծերացման, հիվանդությունների եւ նույնիսկ մահացության պատճառ:

Ձեզ ենք ներկայացնում 7 նախանշան, որոնց միջոցով դուք կկարողանաք որոշել լյարդի անբավարարությունը:

1.Դեղնություն

Եթե նկատում եք, որ մաշկը գունատ ու դեղին է, կամ աչքերի մեջ տարօրինակ դեղին գույն կա, ուրեմն օրգանիզմում լեղու կուտակում կա՝ օրգանիզմից թունավոր նյութերն ամբողջությամբ չմաքրվելու պատճառով:

 2.Գունազուրկ մեզ

Գունազրկված մեզը կարող է լինել տարբեր պատճառներով: Դա կապված է օրգանիզմում թունավոր լեղիի կուտակման հետ:

3.Մաշկային խնդիրներ

Կարող են լինել շատ մաշկային խնդիրներ: Սակայն եթե քոր է առաջանում, մաշկը թեփոտվում է եւ գրգռվածություն կա, ապա դա կարող է լինել լյարդի հետ կապված խնդիրների պատճառով: Դա առաջանում է հեղուկի սակավության պատճառով:

4.Աղիների հետ կապված խնդիրներ

Լյարդի անբավարարությունը կարող է հանգեցնել հաստ աղիի տարբեր խնդիրների. փորկապություն, փորլուծություն եւ այլ խնդիրներ, որոնք  կարող են լինել լյարդային անբավարարության նախանշանները: Այս ամենը կապված է նրա հետ, որ օրգանիզմը չի կարող յուրացնել սնունդը:

5.Քաշի կամ ախորժակի կորուստ

Ախորժակի կամ քաշի կորուստն իրականում համարվում է ծանր լյարդային անբավարարության հետեւանք: Դա կարող է լինել նախանշանն այն բանի, որ լյարդն այնքան է վնասված, որ այն սպառնում է ձեր կյանքին եւ կարող է այլ առողջական խնդիրների պատճառ դառնալ:

6.Հոգնածություն, գլխապտույտ կամ թուլություն

Հոգնածությունը եւ գլխապտույտը կարող է առաջանալ շատ պատճառներով, եւ դրանցից մեկը համարվում է լյարդի  անբավարարությունը: Եթե դուք անընդհատ զգում եք թուլություն, հոգնածություն, գլխապտույտ կամ տառապում եք գլխացավից, լյարդը կարող է լինել դրա պատճառը: Դա կապված է օրգանիզմում թունավոր նյութերի կուտակման հետ:

7.Այտուցվածություն

Ձեռքերի, ոտքերի կամ որովայնի խոռոչի այտուցվածությունը կարող է լինել լյարդի վնասման նախանշան: Վնասված լյարդն առաջացնում է անհավասարակշռություն, ինչն էլ հանգեցնում է հեղուկի կուտակման:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝