7 տարով երիտասարդացնում ենք լյարդը. մեկ շաբաթ անց նկատվում է արդյունքը

omolazhivaem_pechen_na_7_let_vsego_cherez_nedelyu_ya_pochuvstvovala_oshhutimyj_rezultat__naget_ru

Այսօր շատ են խոսում առողջ սննդի կարեւորության մասին: Դժբախտաբար, երբ գործը հասնում է կիրառելուն, ամեն ինչ այլ կերպ է լինում. պատրաստելու համար ժամանակի մշտական պակասը եւ արագ սնունդ ուտելու գայթակղությունն իր հետքը թողնում են աղեստամոքսային տրակտի եւ լյարդի աշխատանքի վրա: Այս ամենին պետք է ավելացնել նաեւ քաղաքային աղտոտված միջավայրը եւ մթերքների կասկածելի որակները:

Ըմպելիքներ լյարդի մաքրման համար

Առաջարկում ենք երեք ըմպելիք, որոնք բաղկացած են բնական հակաօքսիդանտներից, որոնք կարող են մաքրել լյարդը եւ կարգավորել դրա աշխատանքը:

Գույնզգույն ըմպելիք

Բաղադրիչներ

1 հատ բուլղարական պղպեղ

Կես կիտրոն

1 հատ խնձոր

1 հատ փոքր վարունգ

Պատրաստման եղանակը

Քամել վերը նշված բաղադրիչների հյութերը եւ խառնել: Այս ըմպելիքը կարելի է խմել օրական երեք անգամ ցանկացած ժամի: Օգտագործման ընթացքն ինքնուրույն կարելի է կարգավորել, սակայն չպետք է խմել մեկ ամսից շատ, այնուհետեւ պետք է երկու շաբաթ ընդմիջում անել:

Կանաչ թեյով կոկտեյլ

Բաղադրիչներ

0,5 բաժակ թունդ կանաչ թեյ

Կես բանան

Մեղր ըստ ցանկության

Կես կիտրոնի հյութ

2-3 հատ ելակ (սառեցրած կամ թարմ)

Պատրաստման եղանակը

Բլենդերի մեջ լցնել բանանն ու ելակը եւ հարել, ավելացնել մեղրը, կիտրոնի հյութը եւ սառը կանաչ թեյը: Օրական խմել մեկ չափաբաժին այդ օգտակար կոկտեյլից, կանաչ թեյը կարճ ժամանակում կարող է մաքրել լյարդը եւ օրգանիզմը:

Կոճապղպեղի ըմպելիք

Բաղադրիչներ

0,5 բաժակ ջուր

0,5 թեյի գդալ քրքում

Մեկ կիտրոնի հյութ

0,5 թեյի գդալ քերած կոճապղպեղ (իմբիր)

Պատրաստման եղանակը

Տաք ջրի մեջ լցնել քրքումը, կոճապղպեղը եւ հյութը, լավ խառնել: Ըստ ցանկության ավելացնել մեղր: Ըմպելիքը խմել առավոտյան, նախաճաշից 20-30 րոպե առաջ: Անհրաժեշտ է օգտագործել 10 օր, այնուհետեւ մեկ ամիս ընդմիջում անել:

Ինչպես ցանկացած բուժական միջոց, վերը նշված ըմպելիքները նույնպես կարող են ունենալ հակացուցումներ: Ստամոքսի եւ աղիների քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաեւ շաքարային դիաբետի դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝