Օգտակար խորհուրդներ. 7 մթերք, որոնք անհրաժեշտ է անմիջապես դեն նետել

popkorn

Ձեզ ենք ներկայացնում 7 մթերք, որոնք չեն պարունակում ոչ մի օգտակար նյութ, ընդհակառակը, վնասակար են առողջության համար:

Արհեստական քաղցրացուցիչներ

Արհեստական քաղցրացուցիչները խախտում են աղիների նորմալ գործունեությունը եւ կարող են առաջացնել շաքարային դիաբետ, նաեւ գլխուղեղի քաղկեղ եւ ճարպակալում:

Պահածոյացված լոլիկ

Բիսֆենոլ-А-ն քիմիկատ է, որն օգտագործում են տարաների երեսպատման համար: Այն թափանցում է պլաստմասե եւ այլ տարաների, շշերի մեջ եղած մթերքի կամ ըմպելիքի մեջ: Իսկ քանի որ լոլիկները շատ թթու են, դրանք մեծ քանակությամբ բիսֆենոլ են ներծծում:

Մարգարին

Մարգարինը պարունակում է տրանս-ճարպեր, որոնք խցանում են երակները եւ առաջացնում սիրտ-անոթային հիվանդություններ: Այս ճարպերն ավելացնում են 2-րդ տիպի դիաբետի եւ մի շարք այլ լուրջ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Ադիբուդի

Շատ դեպքերում ադիբուդի պատրաստելու համար օգտագործում են հոտավորիչներ: Դա քիմիական նյութ է եւ կոչվում է  դիացետիլ, որն առաջացնում է թոքերի եւ շնչառության հետ կապված խնդիրներ, կարող է նաեւ վնասել ուղեղը: Ադիբուդի պատրաստելու համար օգտագործում են նաեւ կոնսերվանտներ, որոնք թունավոր են եւ առաջացնում են առողջական խնդիրներ:

Մշակված միս

Մշակված միսը, ինչպես նաեւ խոզապուխտը, սալյամին, նրբերշիկը հագեցած են վնասակար ճարպերով: Դրանց մեջ ավելի շատ նատրիում եւ կոնսերվանտներ կան, քան կարմիր միս: Ամենավատն այն է, որ դրանցից շատերը պարունակում են նիտրիտներ եւ նիտրատներ, քիմիական հավելանյութեր, որոնք կապված են տարատեսակ քաղցկեղների առաջացման հետ:

Աղ

Աղը, որը մենք նկատում ենք աշխարհի գրեթե բոլոր ռեստորաններում, պարունակում է վտանգավոր նյութ՝ յոդի կալիում:

Բուսական յուղեր

Բուսական յուղերը վնասակար են առողջության համար: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանական ակտիվ ճարպեր, որոնք կոչվում են Օմեգա-6 ճարպաթթուներ:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝