Մանդարինի կլեպի զորեղ ուժը. բուժիչ 7 բաղադրատոմս

tsukaty-iz-mandarinovykh-korok

Մանդարինը հաճելի բույր ունի եւ սովորաբար տոնական տրամադրությամբ է վարակում:  Այդ եզակի պտուղը հյութեղ է եւ համեղ, իսկ կլեպը՝ օգտակար, որը սովորաբար դեն են նետում:  Այն մի շարք օգտակար հատկություններ ունի:

Դիսբակտերիոզի, բրոնխիտի, անքնության եւ այլ խնդիրների դեպքում  կարող է օգնության հասնել մանդարինի կլեպը:

Աղեստամոքսային համակարգի խնդիրների դեպքում

Չորացրեք մանդարինի կեղեւը եւ աղացեք սրճաղացով: Դուք կստանաք բաց նարնջագույն երանգով փոշի, որից 1 ճ. գդալ ավելացրեք ցանկացած ուտեստի, եւ արդյունքը չի ուշանա: Այն կարելի է ավելացնել նաեւ սուրճին, որն ավելի հաճելի համ կունենա:

Բրոնխիտի դեպքում

– 2 ճ. գդալ կլեպի վրա լցրեք 1,5 բաժակ եռացրած ջուր: Թույլ կրակի վրա 5 րոպե եփելուց հետո թողնել 1 ժամ: Այդ հյութից կես բաժակ օրական 3 անգամ օգտագործեք ուտելուց առաջ: Հիվանդությունը որոշ ժամանակ անց կնահանջի:

Չոր հազի դեպքում

– 2 ճ. գդալ աղացած կլեպի վրա լցրեք 1 բաժակ օղի եւ 1 շաբաթ պահեք մութ անկյունում: Խառնուրդի 20 կաթիլ լցրեք ջրի մեջ եւ օրական 3 անգամ խմեք ուտելուց առաջ: Մանդարինի կլեպի մեջ առկա էթերային յուղը հրաշքներ կգործի:

Մրսածության դեպքում

-Մանդարինի կլեպին ավելացրեք եփած ջուր, լցրեք այն թեքանկյուն տարայի մեջ եւ շնչեք գոլորշին 10 րոպեի ընթացքում: Ֆիտոնցիդների շնորհիվ մանդարինային գոլորշին ոչնչացնում է վարակը:

Ոտքերի սնկային հիվանդության դեպքում

– Բավարար է միայն օրական 2 անգամ մանդարինի կլեպով մերսում կատարել ոտքերի մատների միջեւ ընկած հատվածները, եւ սնկային հիվանդությունը կմնա անցյալում:

Գերլարման եւ անքնության դեպքում

-Մանդարինի թարմ կլեպով լի տոպրակը դրեք Ձեր կողքին եւ բույրը շնչեք 15 րոպեն մեկ: Այդ մեթոդն արդյունավետ է նաեւ գլխացավի դեպքում:

Բարձր ճնշման եւ առիթմիայի դեպքում

1 բաժակ մանդարինի թարմ կլեպը լցրեք 3 լիտր եփած ջրի մեջ, թողեք մնա մոտ 1 ժամ եւ օգտագործեք հեղուկը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝