Հունվարի 7-ին ծնված ժամանակակից հայտնիներն ու հայ դասականները

novyj-kollazh-1024x611

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը  տոնում է ծննդյան 43-ամյակը:

Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1983 թվականին՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։ Վիկը Հայաստանի քառակի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր։  Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն: 2008-2010 թվականներին եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։

Հայաստանի վաստակավոր արտիստ Սիրուշոն տոնում է ծննդյան 32-ամյակը:

SirushoԵրգչուհի Սյուզան Մարգարյանի եւ դերասան Հրաչյա Հարությունյանի դուստրն իր կարիերան սկսել է 7 տարեկան հասակում՝ ելույթներ ունենալով տարբեր բեմերում: Վաղ տարիքից լինելով բեմում՝ Սիրուշոն արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների: Անդրադառնալով 2008 թվականին Սիրուշոյի հաջողությանը BBC-ն նկարագրել է նրան որպես «Ազգային գանձ»: Սիրուշոն միջազգային ճանաչում է ստացել Եվրատեսիլ-2007 երգի մրցույթից հետո:

Ամերիկացի օսկարակիր դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր  Նիկոլաս Քեյջը դարձավ 55 տարեկան:

7a77aa7d014741ba68e0c776730092c9Քեյջը հայտնի է էքշն եւ դրամատիկ ժանրի ֆիլմերում իր դերերով, սակայն նա ոչպակաս հրաշալի է խաղում նաեւ ընտանեկան ֆիլմերում: Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Առեւանգել 60 վայրկյանում», «Անհավատալին», «Առանց դեմքի», «Հրեշտակների քաղաքը», «Ընտանիքի տղամարդը» եւ այլն: 2 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը Լավագույն դերասան անվանակարգում «Լքելով Լաս-Վեգասը» ֆիլմի համար։ 4 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել մրցանակներից մեկը։  

Հայ նշանավոր երգիչ Նորայր Մնացականյանը կլիներ 96 տարեկան:

1923թ.-ի այս օրն է ծնվել նաեւ հայ նշանավոր երգիչ, հայկական ժողովրդական և աշուղական երգերի կատարող, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանը։ Մահացել է 1986 թվականի մարտի 25-ին՝ 63 տարեկանում։  Ավետիք Իսահակյանը նրա մասին ասել է. «Դու հայոց երկրի թավշե ձայնն ես։ Երգիր տղաս, դուն է՛ն գլխեն պիտի երգեիր։ Ա՛խր քո սիրտն է երգում։ Երգի՛ր հաստատ իրավունքով մեր զուլալ ակունքներից բխող երգն ու միշտ հարազատ մնա քեզ» :

Հունվարի 7-ին է ծնվել նաեւ Պոլոզ Մուկուչը 

Գյումրեցի զվարճաբան-առակախոս Պոլոզ Մուկուչը (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան) ծնվել է 1881թ.-ի հունվարի 7-ին Ալեքսանդրոպոլ քաղաքում: Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։ Ժամանակակիցները պատմում են, որ նա ուրախ-զվարթ բնավորություն ուներ, չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում:

Դիտվել է՝